Նորություններ

+20% ԳՈՒՄԱՐԻ ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁ
Կոնսերը Բանկը և Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը ներկայացնում են +20% ԳՈՒՄԱՐԻ ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁ ծրագիրը։ 2016թ.-ի նոյեմբերի 15-ից 2016թ.-ի դեկտեմբերի 15-ը` հինգշաբթի օրերին, "Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ի քարտապանները կարող են օգտվել նոր 20% CashBack-ից Համազգային թատրոնում տոմսերի գնման համար Կոնվերս Բանկի քարտերով վճարում կատարելով: Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ www.conversebank.am կայքում։

Տեսնել ավելին

ՊՐԵՄԻԵՐԱ. ՊԱՐԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ
Դեկտեմբերի 11-ին և 12-ին՝ ժամը 19:00-ին Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում տեղի կունենա «Դիլեմա» պարային ներկայացման պրեմիերան։

Տեսնել ավելին

Համազգային թատրոնն այսուհետև կկրի Սոս Սարգսյանի անունը
1991թ. ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը հիմնադրեց Համազգային թատրոնը։ Հայաստանի համար այդ դժվարին տարիներին նա ջանք ու եռանդ չխնայեց, որպեսզի ապահովի թատրոնի կայացման դժվարին աշխատանքը։ Սոս Սարգսյանը ղեկավարեց թատրոնը մինչև իր կյանքի վերջին օրը և ներդրեց իր ստեղծագործական ողջ ներուժը թատրոնի բնականոն գործունեությունն ապահովելու ու նոր հաջողությունների հասնելու համար։ Այժմ էլ թատրոնի ստեղծագործական կազմը հենվում է սարգսյանական ավանդույթների վրա, պահպանում ու զարգացնում իր հիմնադրի գաղափարներն ու ստեղծագործական մոտեցումները։ Հայաստանի Հանրապետության կառավարության 22 հոկտեմբերի 2015 թվականի N 1215-Ն որոշմամբ թատրոնը վերանվանվեց Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի։
Սոս Սարգսյանի անվան թատերական ստուդիա
2015թ. հոկտեմբերից Համազգային թատրոնում սկսեց գործել «Սոս Սարգսյանի անվան թատերական ստուդիան»։ Ստուդիայի սաները ստանում են զուտ մասնագիտական կրթություն: Ուսուցանվող առարկաներն են դերասանի վարպետություն, բեմական խոսք, պարարվեստ, երգարվեստ: Ուսման ընթացքում կազմակերպվում են նաև վարպետաց դասեր թե հայ, թե օտարազգի հայտնի արվեստագետների մասնակցությամբ:
Համազգային թատրոնի հյուրախաղերը ԱՄՆ-ում և Կանադայում
2015թ. փետրվար ամսին կայացան Համազգային պետական թատրոնի պատմության մեջ ամենամեծ հյուրախաղերը՝ ԱՄՆ-ում և Կանադայում։ Հյուրախաղերն իրականացվեցին Համազգային հայ կրթական և մշակութային միության նախաձեռնությամբ։ ԱՄՆ-ի Լոս Անջելես և Սան Ֆրանցիսկո քաղաքներում տեղի ունեցան «Շխոնց Միհրան», «44 աստիճանի վրա», «Փրկության կղզի» և «Ամենալավ տունը» ներկայացումները։ 12 ներկայացումներին ընդհանուր առմամբ ներկա գտնվեցին 4000 հանդիսատես։ «Փրկության կղզի» և «44 աստիճանի վրա» բեմադրությունները ներկայացվեցին նաև Կանադայի Տորոնտո և Մոնրեալ քաղաքներում։