ՓՐԿՈՒԹՅԱՆ ԿՂԶԻ

hoodie_7_front

Նկարագիր:
Ո՞ւմ մտքով կանցներ, թե որքան հետաքրքիր կարող են լինել հուսահատության և չքավորության մեջ ապրող Օքեյ բայ դը Սի կոչված քաղաքի մարդիկ: Հետաքրքիր են իրենց անհավակնոտությամբ, պարզությամբ և, որ ամենակարևորն է, երազելու կարողությամբ: Իսկ ո՞րն է երջանկության նրանց ընկալումը… Վիլյամ Սարոյանի «Ոստրեն ու մարգարիտը» ստեղծագործության հիման վրա բեմադրված այս ներկայացման մեջ սարոյանական բարությունն է իշխում, և երանի նրանց, ովքեր դեռ չեն կորցրել այն վայելելու հնարավորությունը:

Ժանր:
Լիրիկական կատակերգություն,

Տևողություն:
1 Ժամ 20 րոպե

Հեղինակ:
Վիլյամ Սարոյան

Բեմադրիչ:
Նիկոլայ Ծատուրյան

Նկարիչ:
Դավիթ Մինասյան

Երաժշտական ձևավորում/Կոմպոզիտոր:
Մարտին Վարդազարյան

Դերասաններ:
Դավիթ Հակոբյան, Գագիկ Մադոյան, Տաթև Ղազարյան, Վարշամ Գևորգյան, Ալլա Սահակյան, Արման Նավասարդյան, Վանիկ Մկրտչյան, Կարապետ Բալյան