ԺԱՌԱՆԳՈՐԴԸ

 

Տեղեկատվություն

ԺԱՌԱՆԳՈՐԴԸ

Ժանը հիսունն անց տղամարդ է՝ լքված և ապագայի հանդեպ
առանց առանձնակի հույսերի: Նա ապրում է ամայի մի արվարձանում՝ ավտոմայրուղու, երկաթգծի և մետրոյի միջև ընկած հատվածում, փոքրիկ, խարխլված տանը:
Արդեն 25 տարի է նա միայնակ է, սկսած այն օրից, երբ կինը՝ Օֆելիան հեռացել է առանց որևէ բացատրության: Մինչ օրս նրանից ոչ մի լուր չկա: Ժանը այդպես էլ կշարունակեր իր խղճուկ , աննպատակ գոյությունը, եթե մի գեղեցիկ օր չհայտնվեր 25-ամյա Լեոնարդը: Վերջինս ցանկություն է հայտնում վարձակալել նրա տնամերձ խորդանոցը:
Այդ պահից Ժանի կյանքը սկսում է փոխվել: Պարզվում է, որ Լեոնարդը խորամանկ է, ճարպիկ ու խելացի, որ պատրաստ է ամեն ինչի իր նպատակներին հասնելու համար:

Պիեսը առաջին անգամ բեմադրվել է Կիևի Սուզիրիա կամերային թատրոնում, ուկրաիներենով, Լևոն Մինասյանի կողմից: Սակայն երկրում սկսված Մայդան հեղափոխական շարժման պատճառով բեմադրական աշխատանքները դադարեցվեցին:
Ռուսական Ալեկսանրիյսկիյ Մեցենատ կազմակերպության նախաձեռնությանբ Լևոն Մինասյանը բեմադրեց ԺԱՌԱՆԳՈՐԴԸ Սանկտ-Պետերբուրգում, ռուսերեն լեզվով:
Պիեսի ֆրանսերեն բնօրինակը շուտով լույս կտեսնի առանձին գրքույկով, փարիզյան Դակղը Էդիսյոն հրատարակչության կողմից:

ԼԵՎՈՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Լևոն Մինասյանը ծնվել է Լենինական (այժմ Գյումրի) քաղաքում, երկու տարի սովորել է Երևանի Գեղարվեստա-Թատերական Ինստիտուտում: Աշխատել է որպես դերասան Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան Պետական Դրամատիկական Թատրոնում:
Շարունակել է ուսումը Փարիզ-8 համալսարանի (Ֆրանսիա) կինոյի բաժնում:
Բազում մրցանակակիր ֆիլմերի հեղինակ է: Նա նաև գրել և բեմադրել է պիեսներ, հեղինակել արձակ գրականություն, որոնք հրատարակվել են Ֆրանսիայում, ֆրանսերենով:

ԷՍՏԵՐ ՄԱՆՆ
(Օդրե Էստերմանն)
Սցենարիստ, գրող, ֆրանսերեն լեզվի և գրականության մասնագետ Օդրե Էստերմաննը ստեղծագործում է ԷՍՏԵՐ ՄԱՆՆ գրական մականվամբ:
Նա հրատարակել է մի շարք գրքեր: Էստերը համահեղինակն է սցենարիստ և կինոռեժիսոր Լևոն Մինասյանի հեղինակած մի շարք սցենարների, որոնց հիման վրա նկարահանված ֆիլմերը արժանացել են բազում մրցանակների միջազգային կինոփառատոններում:

Ռեժիսոր՝ Լևոն Մինասյան
Դերերոմ՝
Արման Նավասարդյան
Հարություն Սարգսյան
Ժաննա Վելիցյան
Միլենա Ղազարյան

Թարգմանությունը՝ Լևոն Մինասյանի և Վանուհի Սեթոյանի

Հեռախոս

(010) 501060
(094) 539415