ՍՊԻՏԱԿ ՆԱՊԱՍՏԱԿ ԿԱՐՄԻՐ ՆԱՊԱՍՏԱԿ

 

Տեղեկատվություն

ՆԱՍԻՄ ՍՈՒԼԵՅՄԱՆՓՈՒՐ

«ՍՊԻՏԱԿ ՆԱՊԱՍՏԱԿ ԿԱՐՄԻՐ ՆԱՊԱՍՏԱԿ»
Ներկայացումը չի պահանջում ո՛չ ռեժիսոր, ո՛չ փորձեր և ո՛չ էլ դեկորներ: Դերասանը առաջին անգամ ծանոթանում է պիեսին ներկայացումը սկսվելու պահին և այն խաղում է միայն մեկ անգամ: Սա տալիս է դերասանին թատերական էքսպերիմենտի հնարավորություն, իսկ հանդիսատեսին` ստուգելու իր և դերասանի միջև եղած սահմանները, քանի որ վերջինս դառնում է պրոցեսի անբաժանելի մասը:
Սա մի յուրօրինակ պիես է, որն արդեն ներկայացվել է ամբողջ աշխարհում ավելի քան 20 լեզուներով` դառնալով գլոբալ թատերական մի շարժում, ներգրավելով այնպիսի աշխարհահռչակ դերասանների, ինչպիսիք են` Մայքլ Շենոնը, Ջոն Հարթը, Վուփի Գոլդբերգը, Նաթան Լեյնը և այլոք:
Սուլեյմանփուրին արգելված է լքել հայրենի Իրանի սահմանները` պարտադիր զինվորական ծառայությունից հրաժարվելու պատճառով:
Ստեղծելով «ՍՊԻՏԱԿ ՆԱՊԱՍՏԱԿ ԿԱՐՄԻՐ ՆԱՊԱՍՏԱԿ» անգլալեզու պիեսը` հեղինակը հնարավորություն տվեց իր գործին իր փոխարեն ճամփորդել ամբողջ աշխարհով:

Համազգային թատրոնում առաջին փորձարկումը վստահված է դերասան Արման Նավասարդյանին:

Թարգմանիչ՝ Սերժ Մելիք Հովսեփյան
 

Հեռախոս

(010) 501060
(094) 539415