ՃԱՄՓՈՒՆ ՎՐԱ

 

Տեղեկատվություն

Լ. Շանթ
ՃԱՄՓՈՒՆ ՎՐԱ

Թաատերայնացված ընթերցանություն` նվիրված Լևոն Շանթի 150-ամյակին

Անվանի հայ գրող, դրամատուրգ, մանկավարժ, պետական և հասարակական գործիչ Լևոն Շանթը ծնվել է 1869թ. Կոստանդնուպոլսում։
1892-1899 թ-ին ուսանել է Լայպցիգի, Ենայի, Մյունխենի համալսարաններում։
Անհատի ազատության խնդիրը և մարդու խնդիրն ընդհանրապես եղել է Շանթի մտահոգությունների գլխավոր առարկան: Դրա ապացույցն են «Հին աստվածները» (1909), «Կայսրը» (1916), որոնք սիմվոլիզմի ամենացայտուն դրսևորումներն են, «Շղթայվածը» (1918), «Ինկած բերդի իշխանուհին» (1923), «Օշին պայլը» (1932) և այլն :

«Ճամփուն վրա» դրամային քիչ են անդրադարձել: Հեղինակն այն գրել է 1904 թ-ին Թիֆլիսում, երբ Արևմտյան Հայաստանում իրականացվում էին զանգվածային տեղահանում, սպանդ և խոշտանգումներ։
«Ճամփուն վրա» դրամայի առանցքում հայրենասեր երիտասարդի ցավն է, որը կանգնում է ծանր երկընտրանքի առջև՝ պարտք առ հայրենի՞ք, թե՞ անձնական սեր և երջանկություն:
Հրավիրում ենք նոր ձևաչափով նորովի բացահայտելու և ճանաչելու մեծն գրողի գործը:
Մեծն Մուշեղ Իշխանն` անրադառնալով Լևոն Շանթի ստեղծագործություններին ասել է. «Բարոյական նկարագրի գեղեցկությունը և արվեստի կոչումը իր մեջ միաձուլված ներդաշնակություն մըն էին դարձած, ահա թե ինչու ան չբաժանեց արվեստը գաղափարեն, գեղեցիկը՝ ճշմարիտեն, երազը՝ իրականութենեն»:


Դերերում՝
Պապ Իսպիրյան
Միլենա Ղազարյան
Հարություն Սարգսյան
Դավիթ Աբրահամյան
Նարեկ Բաղդասարյան
Ժաննա Վելիցյան
Ալլա Սահակյան
Սերգեյ Թովմասյան
Արման Նավասարդյան
Արմինե Անդրեասյան

Դերասանների հետ աշխատեց՝
Արմինե Անդրեասյանը

Հեռախոս

(010) 501060
(094) 539415