Գնել տոմս


Թրեյսիի վագրը

8 Մայիս Շաբաթ 20:00
19 Մայիս Չորեքշաբթի 20:00

Վիլյամ Սարոյան (1908-1981)
Ծնվել է Ֆրեզնոյում (Կալիֆորնիա, ԱՄՆ) Բիթլիսից գաղթած հայ ընտանիքում։ Գրողի ձևավորման վրա մեծ դեր է խաղացել ինքնակրթությունը, ամերիկյան ու համաշխարհային գրականության ընթերցումը, հարազատ ժողովրդի հոգևոր մշակույթի, ավանդույթների, պատմության տարրերի ժառանգումը, հայկական շրջապատի ազգային ինքնատիպությունը։
Գրական կյանքի առաջին տասնամյակում Սարոյանը գրել է մի քանի հարյուր պատմվածք, որոնց մեծ մասն ամփոփվել է տասից ավելի ժողովածուներում։ Սարոյանը հատկապես կարճ պատմվածքի, նորավեպի ժանրում ներմուծել է տեղի ու ժամանակի իրողության հետ սերտորեն կապված սոցիալական-հոգեբանական թարմ թեմատիկա, արդիական հնչողություն ունեցող մարդասիրական բարոյական մոտիվներ, պատումի նոր ձևեր, քնարականությամբ ու հումորով լի հնչերանգներ, բնականություն և ճշմարտացիություն, պատկերների ու կերպարների գունագեղություն: Գրողի հայտնի ստեղծագործություններից են՝«Իմ սիրտը լեռներում է», «Հե՜յ, ո՞վ կա այդտեղ», «Իմ անունը Արամ է»...
Հեղինակի «Քո կյանքի ժամերը» պիեսը արժանացել է Պուլիցերի մրցանակի։

«Թրեյսիի վագրը» Սարոյանի հայտնի վիպակներից է, որը սարոյանական աշխարհազգացողությամբ և փոխաբերության շնչով լցված Թոմաս Թրեյսիի և Լորա Լյութիի սիրային ոդիսականն է։ Այն յուրաքանչյուրիս մեջ ապրող «վագրի»՝ երազանքի, սիրո, հաղթանակի և ուժի մասին է։

Բեմադրիչ՝ Տաթև Ղազարյան

Դերերում՝
Անդրանիկ Միքայելյան
Ժաննա Վելիցյան
Արման Նավասարդյան
Կորյուն Բուդուրյան
Ալեքսանդր Գասպարյան

Մոտակա
Վաղը
8
Մայիս
Շաբաթ
20:00
14+
Տևողություն 75 րոպե

Անուն Շարք Տեղ Գին Ջնջել
 
  Առկա տոմսեր Գին Քանակ
Ընտրեք քանակը և սեղմեք Շարունակել կոճակը

Հեռախոս

(010) 501060
(094) 539415