Ժաննա Վելիցյան

 

Տեղեկատվություն

Դերասանուհի
Ծնվել է 1994թ-ի մայիսի 20-ին Տաշիրում։ 2001-2004թթ սովորել է Ստեփանավանի թիվ 5 միջնակարգ դպրոցում։ 2004-ից ուսումը շարունակել է Լեռնահովիտ գյուղի Սարգիս Կարապետյանի անվան միջնակարգ դպրոցում։ 2009-2012թթ սովորել և ավարտել է Երևանի թիվ 198 ավագ դպրոցը։ 2012-2016թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ) դերասանական բաժնում՝ Սաթենիկ Մաթևոսյանի արվեստանոցում։ 2017թ-ից որպես հրավիրյալ դերասան աշխատել է Գոյ թատրոնում և խաղացել հետևյալ ներկայացումներում ՝ Աղասի Այվազյան «Դեկորներ»(Կին), «Ծովահենների հեքիաթը» (մի քանի կերպար), Ջորջ Օրուել «Անասնաֆերմա»( Հավ)։ 2017-ից աշխատում է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում որպես դերասանուհի։ Խաղացած դերերից են ՝ Մաքս Ֆրիշ «Սանտա Կրուզ»( Վիոլա), «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները»(Սպիտակաձյունիկ), Վիգեն Չալդրանյան և Գուրգեն Խանջյան «Ձայն լռության կամ վեցերորդ պատվիրանը» (Այծեմնիկ)։ Նկարահանվել է մի քանի հեռուստատեսային նախագծերում։
 
 

Հեռախոս

(010) 501060
(094) 539415