Մեր մասին

ՀԻՄՆԱԴԻՐ

1991թ. ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը հիմնադրեց Համազգային թատրոնը։ Հայաստանի համար այդ դժվարին տարիներին նա ջանք ու եռանդ չխնայեց, որպեսզի ապահովի թատրոնի կայացման դժվարին աշխատանքը։ Բեմադրվեցին ներկայացումներ, որոնք հանդիսատեսը ջերմորեն ընդունեց և մեծապես սիրեց՝ «Սանիտայի թաղապետը», «Լեռնային կակաչներ», «Մենք», «Մի գավաթ բարություն», «Օսկար», «Լիր արքա» և այլն։  

Սոս Սարգսյանը ներդրեց իր ստեղծագործական ողջ ներուժը թատրոնի բնականոն գործունեությունն ապահովելու և նոր հաջողությունների հասնելու համար։ 

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Թատրոնի հիմնադրման, ճանաչման և զարգացման գործում մեծ ավանդ ունեն Մայիս Կարագյոզյանը, Շահում Ղազարյանը, Հրաչյա Գասպարյանը, Կարեն Ջանիբեկյանը, Գալյա Նովենցը, Դավիթ Հակոբյանը, Կարինե Ջանջուղազյանը և ուրիշներ: 2000թ. թատերախումբ մտան տաղանդավոր երիտասարդներ։ 2009թ. թատրոնը տնօրինում է Վարդան Մկրտչյանը։

2003թ. թատրոնը ստացավ պետական կարգավիճակ, իսկ 2015թ. վերանվանվեց հիմնադրի անունով՝ կոչվելով Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն։«Սոս Սարգսյան» մշակութային հիմնադրամն ստեղծվել է 2012 թվականի նոյեմբերի 16-ին հայ անվանի գործիչ Սոս Սարգսյանի կողմից: Հիմնադրամի հիմնական նպատակներն են. օժանդակել ՀՀ-ում մշակութային կյանքի զարգացմանը, աջակցել հասարակության զարգացմանն ու ներդաշնակությանը նպատակամղված մշակութային և կրթական ծրագրերին:«Սոս Սարգսյան» մշակութային հիմնադրամի գործունեության ոլորտը բավական լայն է: Այն ձգտում է էական որակական փոփոխություններ մտցնել հատկապես հայկական թատերական մշակույթի մեջ` համախմբելով սփյուռքի ներուժը, և ձգտում է հայկական թատերական արժեքները ներկայանալի դարձնել աշխարհի առաջավոր մշակութային երկրներում:Մեր գործունեության սկզբունքներից է ճկունությունը և լայնախոհությունը: Դրանից ելնելով կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր հետաքրքիր առաջարկներ կամ մտքեր ունեն, առանց վարանելու կապ հաստատեն մեզ հետ:

ՆՊԱՏԱԿՆԵՐ

Համազգային թատրոնի նպատակներն են․

  • կատարելագործելով հայկական դերասանական դպրոցն՝ ինտեգրվել համաշխարհային թատերական կյանքին
  • ունենալ հավասարակշռված, բազմաժանր խաղացանկային քաղաքականություն՝ որոշակիորեն առանձնացնելով ժամանակակից հեղինակներին
  • երիտասարդ ուժերի եռանդն ուղղել հայաստանյան թատերական կյանքը թարմացնելու և ակտիվացնելու գործին:

Հեռախոս

(010) 501060
(094) 539415