Նարինե Գրիգորյան

Ծնվել է 1980թ., Հրազդանում։

1997-2002թթ. սովորել է Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դրամատիկ թատրոնի ռեժիսուրայի բաժնում՝ Ալ. Գրիգորյանի արվեստանոցում։ 

2003թ. որպես դերասան աշխատում է Համազգային թատրոնում։ Խաղացած դերերի շարքում են՝ Հարմընի Բլյուբլոսոում (Մի գավաթ բարություն), Ժենևև (Բլեզ), Լյուսի (Երեքգրոշանոց օպերա), Տատյանա Անդրեևնա (Չեխովյան կատակներ), Քրիստին (Խեղճ Պետրոս), Կոնչետտա (Ծննդյան տոները սենյոր Կուպելլոյի տանը), Մարիան (Մարիանի քմայքները), Մադմուազել Միրել (Ախ, կանայք, կանայք), Ելենա Անդրեևնա (Քեռի Վանյա) և այլն։

Տարվա լավագույն երիտասարդ դերակատարուհի անվանակարգում 2005թ. և 2009թ. արժանացել է Հայաստանի Թատերական գործիչների միության «Արտավազդ» մրցանակին՝ «Ախ, կանայք, կանայք» և «Չեխովյան կատակներ» ներկայացումներում խաղացած դերերի համար։

2014թ. Նարինե Գրիգորյանը Համազգային թատրոնում բեմադրել է «Լյու-Բոֆ» ներկայացումը, որի համար 2015թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակին որպես լավագույն երիտասարդ բեմադրիչ։

2013թ.  Նարինե Գրիգորյանն արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման։