Արմինե Անդրեասյան

Ծնվել է 1978թ., Երևանում։

1995-1999թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասական վոկալի բաժնում։ 1999-2003թթ. սովորել է Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում՝ Սոս Սարգսյանի կուրսում։

 2002 թվականից աշխատում է Համազգային թատրոնում՝ որպես դերասանուհի։ Խաղացած դերերի շարքում են՝ Արմաղան (Շխոնց Միհրան), Քրիստին (Ախ, կանայք, կանայք), Քեյթ (Շան աղջիկ), Քաղաքացի (Վիշապը), Ջենի Մորի (Երեքգրոշանոց օպերա), Ռիտա (Sale), Պեպիտա (Բլեզ), Մարիա Վասիլևնա (Քեռի Վանյա) և այլն։

Արմինե Անդրեասյանը դասավանդում է ԵԹԿՊԻ-ում։