Վարշամ Գևորգյան

Ծնվել է 1983թ., Երևանում։

2000-2004թթ. սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնում՝ Ալեքսանդր Քոչարյանի կուրսում։

2002 թվականից աշխատում է Համազգային թատրոնում որպես դերասան։ Խաղացած դերերի շարքում են Վիտտորիո (Ծննդյան տոները սենյոր Կուպելլոյի տանը), Սպա (Շխոնց Միհրան), Լեսլի (Շան աղջիկ), Պատվական (Խեղճ Պետրոս), Մգրո (44 աստիճանի վրա), Քլարք Լարաբի (Փրկության կղզի), Լանցելոտ (Վիշապը), Բլեզ դը Ամբրիե (Բլեզ), Սմբատ (Հացի խնդիր), Լաերտ (Համլետ) և այլն։