Կարապետ Բալյան

Ծնվել է 1984թ., Երևանում։

2000-2004թթ. սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնում՝ Ալ. Ծատուրյանի կուրսում։ 2012թ. ավարտել է Մոսկվայի արվեստների պետական ակադեմիայի դրամատիկական թատրոնի ռեժիսուրայի մագիստրատուրան։ 

2002թ. որպես դերասան աշխատում է Համազգային թատրոնում։ Խաղացած դերերի շարքում Հեղինակ (Երեքգրոշանոց օպերա), Ամուսին (Ախ, կանայք, կանայք), Գնդապետ (Խեղճ Պետրոս), Քահանա (Շխոնց Միհրան), Մայքլ (Փրկության կղզի), Քաղաքացի (Վիշապ), Միկիտան Սաքո (Հացի խնդիր), Ռոզենկրանց (Համլետ) և այլն։