Կարեն Խաչատրյան

Ծնվել է 1969թ., Գյումրիում։

1995թ. ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական, իսկ 2000թ.՝ ռեժիսորական ֆակուլտետները։

1996 թվականից աշխատում է Համազգային թատրոնում՝ որպես դերասան։ Խաղացած դերերն են՝ Սպա (Լիր Արքա), Տեր (Գուցե փրկվենք), Կարապետ (44 աստիճանի վրա), Պրոֆեսոր (Ախ, կանայք, կանայք), Կարապես (Շխոնց Միհրան), Նիկոլինո (Ծննդյան տոները սենյոր Կուպելլոյի տանը), Փիչըմ (Երեքգրոշանոց օպերա), Կառլյե (Բլեզ) և այլն։

2009թ. Կարեն Խաչատրյանը բեմադրել է «Վիշապը» ներկայացումը։

2015թ. Կարեն Խաչատրյանն պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով։