Մխիթար Ավետիսյան

Ծնվել է 1977թ., Երևանում։

1994-1999թթ. սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսորական բաժնում։

1996 թվականից աշխատում է Համազգային թատրոնում՝ որպես դերասան։ Խաղացած դերերի շարքում են՝ Վիշապ (Վիշապը), Պերճ Դոլափյան (Խեղճ Պետրոս), Խեչան (Հացի խնդիր), Մինաս (Շխոնց Միհրան), Արման (Sale), Ջոուն Վեբսթեր (Մի գավաթ բարություն), Շիպուչին (Չեխովյան կատակներ) և այլն։

2015թ. Մխիթար Ավետիսյանը պարգևատրվել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալով։