Մարտին Վարդազարյան

Ծնվել է 1938թ., Երևանում։ 

1956թ. ավարտելով Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը, ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնի պրոֆ. Գ. Սարաջովի դասարանը։ 1961թ. ուսումը շարունակել է կոմպոզիտորական բաժնում՝ պրոֆ. Է. Միրոյանի դասարանում։

Եղել է «Մոսկվա» կինոթատրոնի, Երևանի պետական համալսարանի, Հայաստանի պետական ռադիոյի և հեռուստատեսության էստրադային նվագախմբերի գեղարվեստական ղեկավարը, Հայաստանի կոմպոզիտորների տան գեղարվեստական ղեկավարը։ 1991թ. մինչ օրս Հայաստանի պետական ռադիոյի և հեռուստատեսության էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորն է։ 1994 թվականից Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի էստրադային-ջազային ամբիոնի պրոֆեսոր է։

1991 թվականից Մարտին Վարդազարյանը Համազգային թատրոնի երաժշտական մասի ղեկավարն է։ «Մի գավաթ բարություն», «Տարտյուֆ», «Օսկար», «Գուցե փրկվենք», «Լիր արքա», «Ծննդյան տոները սենյոր Կուպելլոյի տանը», «Փրկության կղզի», «Բլեզ», «Հացի խնդիր» և մի շարք այլ ներկայացումներին յուրահատուկ շունչ է հաղորդում վարդազարյանական երաժշտությունը։

2011թ. արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը։