Արմինե Պողոսյան

Ծնվել է 1969թ., Երևանում։

1988-1992թթ. սովորել է Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական ուսումնարանի վոկալի բաժնում։ 1993-1998թթ. սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի երաժշտական թատրոնի դերասանի բաժնում՝ Սոս Սարգսյանի կուրսում։

1996 թվականից որպես դերասանուհի աշխատում է Համազգային թատրոնում։ Խաղացած դերերի շարքում են՝ Պեռնեն (Տարտյուֆ), Շառլոտ (Օսկար), Բուժքույր (Ծուղակ), Կարմելլա (Ծննդյան տոները սենյոր Կուպելլոյի տանը), Հերմիա (Մարիանի քմայքները), Անահիտ (Sale), Ծաղիկ (Խեղճ Պետրոս), Տիկին Փիչըմ (Երեքգրոշանոց օպերա), Մարինե (Քեռի Վանյա), Մադամ Կառլյե (Բլեզ), Քաղաքացուհի (Վիշապ), Այցելու (Շխոնց Միհրան) և այլն։