Կարինե Ջանջուղազյան

Ծնվել է 1962թ., Ստեփանավանի Ախթալա ավանում։

1983թ. ավարտել է Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինը՝ Կիմ Արզումանյանի կուրսը։

1992 թվականից որպես դերասանուհի աշխատում է Համազգային թատրոնում։ Խաղացած դերերն են՝ Արմենուհի (Լեռնային կակաչներ), Կին (Սանիտայի թաղապետը), Կին (Շիկացած սիրեկանը անկողնում), Դորինա (Տարտյուֆ), Գոնորիլ (Լիր արքա), Մադլեն (Sale), Կին (Լույսը կբացվի), Հարմընի (Մի գավաթ բարություն), Ժուլիեթ (Օսկար), Արիանա Կլարենս (Բլեզ), Մարիամ (Հացի խնդիր): 

2012թ. «Sale» ներկայացման մեջ Մադլենի դերակատարման համար արժանացել է Հայաստանի Թատերական գործիչների միության «Արտավազդ» մրցանակին։ Նույն թվականին արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի։

2012թ. Կարինե Ջանջուղազյանն արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչմանը։