Տաթև Ղազարյան

Ծնվել է 1983թ., Երևանում։

1999-2003թթ. սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնում՝ Սոս Սարգսյանի կուրսում։ 

2000 թվականից աշխատում է Համազգային թատրոնում։ Խաղացած դերերի շարքում են` Մարե (Շխոնց Միհրան), Ֆիլլիս (Շան աղջին), Սիրանույշ (44 աստիճանի վրա), Սիլվետ (Ռոմանտիկները), Սոֆի (Ախ, կանայք, կանայք), Նինուչա (Ծննդյան տոները սենյոր Կուպելլոյի տանը), Մարի (Բլեզ), Պերճուհի (Խեղճ Պետրոս), Քլեյ Լարաբի (Փրկության կղզի), Աղջիկ (Վիշապը), Թագուհի (Երեք գրոշանոց օպերա), Մայր, Մատուցողուհի, Տատիկ (Լյու-բոֆ), Գերտրուդ (Համլետ) և այլն։

2012թ. «Բլեզ» ներկայացման մեջ Մարիի դերակատարման համար Տաթև Ղազարյանն արժանացել է Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» մրցանակին՝ որպես տարվա լավագույն երիտասարդ դերասանուհի։ 

Դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում և Երևանի թիվ 1 տարածաշրջանային քոլեջում։