Անի Ղազարյան

Ծնվել է 1990թ., Երևանում։

2006-2010թթ. սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնում։ 

2008 թվականից աշխատում է Համազգային թատրոնում՝ որպես դերասանուհի։ Խաղացած դերերի շարքում են՝ Էլզա (Վիշապը), Երեխա, Տատիկ, Կին (Լյու-բոֆ), Տիգրանուհի (Շխոնց Միհրան), Դեվեն Փորտ (Ջեք-փոթ), Հերիքնազ (Հացի խնդիր), Մադլեն (Խեղճ Պետրոս), Հարճ (Արտավազդ Շիդար) և այլն։

2015թ. Անի Ղազարյանը «Լյու-բոֆ» ներկայացման մեջ դերակատարման համար արժանացել է Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» մրցանակի՝ որպես տարվա լավագույն երիտասարդ դերասանուհի։