Գագիկ Մադոյան

Ծնվել է 1981թ․, Երևանում։

2003թ․ ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժինը՝ Սոս Սարգսյանի կուրսը։

1999 թվականից աշխատում է Համազգային թատրոնում՝ որպես դերասան։ Մարմնավորած դերերն են՝ Ժերմեն Վինյոն (Ախ, կանայք, կանայք), Պասկուալինո (Ծննդյան տոները սենյոր Կուպելլոյի տանը), Ավազակ, Տատիկ, Ամուսին (Լյու-բոֆ), Միկիտան Սաքո (Հացի խնդիր), Միշել Մարտին (Օսկար), Օսկան (Օսկան Պետրովիչն էն կինքումը), Միհրան (Շխոնց Միհրան), Օնիկ (Խեղճ Պետրոս), Կյուրե (Ծուղակ), Բրաուն (Երեքգրոշանոց օպերա), Սլեյթոն (Ջեք-փոթ) և այլն։

2003թ․ «Օսկան Պետրովիչն էն կինքումը» ներկայացման համար Գագիկ Մադոյանն արժանացել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի մրցանակին Տղամարդու լավագույն դերակատարման համար։ 2006թ․ «Շխոնց Միհրան» ներկայացման համար արժանացել է Հայաստանի Թատերական գործիչների միության «Արտավազդ» մրցանակին՝ Տարվա լավագույն երիտասարդ դերասան անվանակարգում։ 2014թ․ արժանացել է նույն մրցանակին «Քեռի Վանյա» ներկայացման համար՝ Տարվա լավագույն դերասան անվանակարգում։

2011թ․ հայ թատերարվեստի ասպարեզում ունեցած ավանդի համար Գագիկ Մադոյանն արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի։