Դավիթ Մինասյան

 Ծնվել է 1974թ․, Թիֆլիսում, Վրաստան։

1998թ․ ավարտել է Երևանի պետական գեղարվեստի ակադեմիան։

1993թ․ առ այսօր Դավիթ Մինասյանը Համազգային պետական թատրոնի գլխավոր նկարիչն է։ Նրա «Տարտյուֆ», «Այրվող մոմեր», «Ախ, կանայք, կանայք», «Մարիանի քմայքները», «Փրկության կղզի», «Հացի խնդիր», «Երեքգրոշանոց օպերա», «Բլեզ» և մի շարք այլ ներկայացումների բեմանկարչության հեղինակն է։

Երկու անգամ արժանացել է Հայաստանի Թատերական գործիչների միության «Արտավազդ» մրցանակին՝ Տարվա լավագույն սցենագրաֆիա անվանակարգում։ 

Դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։

Հայաստանի նկարիչների միության անդամ է։

2011թ. արժանացել է ՀՀ վաստակավոր նկարչի կոչման։

2014թ․ Դավիթ Մինասյանը պարգևատրվել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալով։