Հրաչյա Գասպարյան

Ծնվել է 1946թ., Ալավերդիում։

1972թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը։

1972-1974թթ. եղել է Լենինականի Ասքանազ Մռավյանի անվան դրամատիկական թատրոնի ռեժիսոր, 1974-1992թթ.՝ Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի ռեժիսոր։ 1972 թվականից դասավանդում է Երևանի Թատրոնի և կինոյի պետական իստիտուտում, 1998-2006թթ. եղել է նույն ինստիտուտի պրոռեկտորը, 2006-2011թթ.՝ ռեկտորը։

1992 թվականից աշխատում է Համազգային թատրոնում որպես ռեժիսոր, 1993թ.-ից՝ որպես գլխավոր ռեժիսոր։ Նրա բեմադրությունների շարքում են՝ «Տարտյուֆ», «Ծուղակ», «Լեռնային կակաչներ», «Բլեզ», «Այրվող մոմեր», «Քեռի Վանյա», «Չեխովյան կատակներ» ներկայացումները։ 

Արժանացել է Հայաստանի Թատերական գործիչների միության «Արտավազդ» մրցանակին՝ 2010թ. Ա. Չեխովի «Հոբելյան», 2012թ. «Բլեզ» ներկայացումների համար։

2010թ. արժանացել է ՀՀ վաստակավոր գործչի, 2011թ.՝ ժողովրդական արտիստի կոչման։