Դավիթ Հակոբյան

Ծնվել է 1957թ․, Սևանում։

1980թ․ ավարտել է Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը։ Նույն թվականին նշանավոր ռեժիսոր Հենրիկ Մալյանի կողմից հրավեր է ստացել միանալու ՀայՖիլմ թատրոն-ստուդիայի (այժմ՝ Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն-ստուդիա) հիմնադրմանը։ 1991թ․ Դավիթ Հակոբյանը հիմնել է «Եռանկյուն» թատրոն-ստուդիան։

2006թ․ հրավիրվել է Բեյրութ՝ ղեկավարելու այնտեղի երկու հայկական թատերախմբերը։ 2006թ․ ղեկավարել է նաև Երևանի պետական երաժշտական կամերային թատրոնը։

1992թ․ առ այսօր աշխատում է Համազգային թատրոնում, 2000-2003թթ․ եղել է թատրոնի տնօրենը։ 

Դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում և Մայր աթոռ Ս․ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։

Երկու անգամ արժանացել է Հայաստանի Թատերական գործիչների միության Արտավազդ մրցանակին՝ որպես տարվա լավագույն դերասան։

2008թ․ Դավիթ Հակոբյանին շնորհվել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչում։