Ընդհանուր տեղեկություններ

Պատմություն

  • 2015Ձեռքբերումներ
    Թատրոնը սկսեց կրել իր հիմնադրի՝ Սոս Սարգսյանի անունը։ Տեղի ունեցան թատրոնի պատմության մեջ ամենաերկար հյուրախաղերը ԱՄՆ-ում և Կանադայում։ Բեմադրվեց «Դիլեմա» ներկայացումը։
  • 2014Պրեմիերաներ
    Տարին նշանավորվեց պրեմիերաներով՝ «Համլետ» (Վ. Շեքսպիր), «Լյու-բոֆ» (Դ. Խարմս), «Ջեք-փոթ» (Ռ. Կունի), «Արտավազդ Շիդար» (Գ. Խանջյան)։
  • 2013Հաջողություններ
    Թատրոնը հյուրախաղեր ունեցավ Լիբանանում և ԱՄՆ-ում։ Բեմ բարձրացավ Ա. Չեխովի «Քեռի Վանյան»։
  • 2012Պրեմիերա
    Բեմ բարձրացավ Պ. Պռոշյանի «Հացի խնդիրը»։
  • 2011Պրեմիերաներ / Հյուրախաղեր
    Թատրոնի խաղացանկը հարստացավ նոր բեմադրություններով՝ «Սեյլ-Sale» (Վ. Ստեփանյան), «Բլեզ» (Կ. Մանյե), «Լույսը կբացվի» (Կ. Խոդիկյան), «Մի գավաթ բարություն» (Վ. Սարոյան)։ Թատերախումբը հյուրախաղերով հանդես եկավ Լիբանանում և Ռուսաստանում։
  • 2010Նորություններ
    Բեմ բարձրացան «Կարմեն կամ չինական պարիսպ» (Ռ. Հովսեփյան), «Երեքգրոշանոց օպերա» (Բ. Բրեխտ), «Կայարան» (Հ․ Մաթևոսյան) ներկայացումները։ Թատրոնը հյուրախաղեր ունեցավ Ռուսաստանում։
  • 2009Պրեմիերաներ
    Կայացան «Վիշապը» (Եվգ. Շվարց), «Չեխովյան կատակներ» (Ա. Չեխով), «Շատ կախարդական հեքիաթ» (Ս. Հարությունյան) ներկայացումների պրեմիերաները։
  • 2008Ձեռքբերումներ
    Համազգայինի բեմ բարձրացավ «Փրկության կղզի» ներկայացումը ըստ Վիլյամ Սարոյանի «Ոստրեն և մարգարիտը» պատմվածքի։ Ներկայացումն արժանացավ Հայաստանի Թատերական գործիչների միության «Արտավազդ» մրցանակին։
  • 2007Պրեմիերա
    Կայացավ Սոս Սարգսյանի «Խեղճ Պետրոսը» բեմադրության պրեմիերան։
  • 2006Պրեմիերաներ
    Կայացան «Ծննդյան տոները սենյոր Կուպելլոյի տանը» (Էդուարդո դե Ֆիլիպպո), «Մարիանի քմայքները» (Ալֆրեդ դե Մյուսե), «Շան աղջիկ» (Ալբերտ Հերնի) ներկայացումների պրեմիերաները։
  • 2005Պրեմիերաներ
    Այդ տարի բեմ բարձրացան «Ռոմանտիկներ» (Էդմոն Ռոստան) կատակերգությունը, «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» (Աստղիկ Սիմոնյան) մանկական ներկայացումը, ինչպես նաև «Շխոնց Միհրան» (Մկրտիչ Խերանյան) և «Ախ, կայանք, կանայք» (Ռոբեր Լամուրյո) սիրված ներկայացումները։
  • 2004Նորություններ
    Թատրոնը հյուրախաղերով այցելել է Լիբանան և Ֆրանսիա։ Բեմադրվել են «Այրվող մոմեր» (Ա. Հայկազյան) և «Ամանորյա իրարանցում» (Ռ. Ծատուրյան) ներկայացումները։
  • 2003Պրեմիերաներ
    Թատրոնի խաղացանկը հարստացավ «44 աստիճանի վրա» (Ա. Սիմոնյան), «Ծուղակ» (Տ. Տոմա), «Ձյունե թագուհին» (Եվգ. Շվարց) ներկայացումներով:
  • 2001Հաջողություններ
    «Գուցե փրկվենք» ներկայացումը մասնակցում է Թեհրանի միջազգային թատերական փառատոնին և արժանանում գլխավոր մրցանակի։
  • 2000Պրեմիերաներ / Հյուրախաղեր
    Թատրոնը մասնակցեց Ֆրանսիայում և Բելգիայում կայացած «Սոցիալական թատրոն» փառատոնին։ Տեղի ունեցավ «Գուցե փրկվենք» (Ս. Կոսյան) ներկայացման պրեմիերան։
  • 1998Պրեմիերաներ
    Բեմ բարձրացան «Տարտյուֆ» (Ժ. Բ. Մոլիեր) և «Սիրո հրաշքը» (Գ. Մահարի) ներկայացումները։
  • 1997Ձեռքբերումներ
    Տեղի ունեցան «Մեր մանկության պոեմը» (Հովհ. Թումանյան) և «Խայտաբղետ այս աշխարհում» (Էդ. Զորիկյան) ներկայացումների պրեմիերաները։ Թատրոնը հյուրախաղերով հանդես եկավ Իրանում։
  • 1996Պրեմիերա
    Համազգային թատրոնում բեմ բարձրացավ Վիլիամ Շեքսպիրի «Լիր արքա» ողբերգությունը։
  • 1995Պրեմիերաներ
    Բեմադրվեցին «Բաց ծովում» (Ս. Մռոժեկ) և «Օսկար» (Կ. Մանյե) ներկայացումները։
  • 1994Հաջողություններ
    Տեղի ունեցան «Մի գավաթ բարություն» (Վ. Սարոյան), «Շիկացած սիրեկանը անկողնում» (Ն. Սայմոն) և «Ստի սուտը» (Հովհ. Թումանյան) ներկայացումների պրեմիերաները։ Թատրոնը հյուրախաղերով հանդես եկավ Լիբանանի և Սիրիայի մի շարք քաղաքներում։
  • 1993Առաջին ներկայացումները
    Հանդիսատեսի դատին հանձնվեցին թատրոնի առաջին ներկայացումները՝ «Սանիտայի թաղապետը» (էդ. դե Ֆիլիպպո), «Լեռնային կակաչներ» (Կ. Հակոբյան), «Մենք» (Լեռ Կամսար), «Անբան Հուռին» (Հովհ. Թումանյան)։
  • 1991Հիմնադրում
    Սոս Սարգսյանը հիմնադրեց Համազգային թատրոնը։
  • ...